Հայերեն   English   Русский  

​Մեր մոլորակի ամենատարեց բնակիչը դարձավ 117 տարեկան


  
դիտումներ: 262

Երկրագնդի ամենատարեց բնակիչը՝ Կանե Տանական, տոնեց իր 117-ամյակը, այդ առթիվ ծերանոցում, որտեղ ապրում է ճապոնուհին, տոն էին կազմակերպել տորթով, փուչիկներով ու մոմերով:

Կիոդո գործակալության տվյալներով՝ տոնակատարությանը, որ կազմակերպել էր ծերանոցի ղեկավարությունը, միացել էին նաև այլ բնակիչներ: Գլխավոր հյուրասիրությունը մեծ տորթն էր՝ զարդարված ելակով և կրեմով:

«Շատ համեղ է: Էլի եմ ուզում»,- մեջբերել է գործակալությունը օրվա հերոսուհու խոսքերը:

Կանե Տանական 2019 թվականի մարտի 9-ին գրանցվել է Գինեսի գրքում որպես Երկրի ամենածեր բնակիչ տղամարդկանց և կանանց մեջ: Այդ ժամանակ նա 116 տարեկան և 66 օրական էր:

Տանական ծնվել է 1903 թ. հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայում: Ինը երեխաների թվում նա յոթերորդն էր: 19 տարեկանում նա ամուսնացել է Հիդեո Տանակայի հետ, որը փոքր խանութ ուներ՝ մասնագիտացած ավանդական ճապոնական մոտի քաղցրավենիքի և ցորենի ալյուրից ուդոն լապշայի վաճառքում: Զույգը մեծացրել է հինգ երեխա, որոնցից մեկը որդեգրած էր:

Տանակայի սիրած զբաղմունքներից են ռեվերսի խաղը և մաթեմատիկայի պարապմունքները

Աղբյուրը՝ «ՌԻԱ նովոստի»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: