Հայերեն   English   Русский  

«Լոս Անջելեսի հայ համայնք» ինչպես Դուք Ձեզ անվանում եք։ Եվ մնացած բոլոր համայնքներ։ Թողեք ապրենք։ Մի քանդեք այս երկիրը վերջնականորեն


Միհրդատ Մադաթյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 533

Տիկնայք և Պարոնայք

Այսօր ուզում եմ խոսել մեր սփյուռքահայ հանրության մասին, ում թեթև ձեռքով և ամպագոռգոռ կոչերով էլ այսօր հայտնվել ենք այս կրկեսային իրավիճակում։

Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի ղեկավարությամբ հնչող մեծամոլական զառացնանքներով սնվեց այս բռնի իշխանափոխությունը, որից հետո, այս երկու բանսարկուները գնացին շարունակել ապրելու իրենց հանգիստ և բարեկեցիկ կյանքը, թողնելով մեզ այս փորձանքի մեջ։

Այնինչ մնացած՝ 100 դոլլար Հայաստանում ծախսող հայրենասերների ոտնձգությունները շարունակվում են։ Գլենդելում տաքսի քշող ու իրենց տաքսերը մի կերպ փակող, բայց Հայաստանի բարեկամներին ուրիշի Բենթլիների կողքը նկարված լուսանկարները ուղարկող անհայրենիք մարդիկ, իրենց ազատ ժամանակը տրամադրում են Նիկոլ Փաշինյանին սատարելով։ Հասկանում եմ, երբ մարդը վատ վիճակի մեջ է լինում, կամ հիասթափություն է ապրում իր երազանքների Ամերիկան գնալով ու փոխանակ հեռուստացույցով տեսած կյանքով ապրի՝ չարքաշ կյանքով ապրելով, չարանում է և ցանկանում, որ բոլորին վատ լինի, սակայն ինչպե՞ս կարող է անհայրենիք մարդը, մտահոգվի Հայրենիքի մասին։ Ախր Դուք Հայրենիք չունեք, Ձեր ծնողների գերեզմաններին չեք գնում ու մի ծաղիկ դնում, ախր Դուք ոչինչ չունեք արած Հայաստանի համար, բայց հիմա խոսում եք Լոս Անջելեսի հայության անունից... Եթե հասել եք եդտեղ, որ մեր մուծած հարկերից գումարներ ստանաք նման աղբ լցնելու համար... կարեկցում եմ։

Հլա սրանց հասկանում եմ, ամերիկահայ են, այ ՌԴ-ում ապրող սփյուռքին՝ ընդհանրապես չեմ հասկանում։ Ամանորյա ռեստորաններում լսում եմ Քաջ Նազարի կոչերն ու ոգևորությամբ ոռնում։ Ոռնում են, որ վաղը, հասնեն նրան, որ վաղը ՌԴ կառավարությունը արտաքսի իրենց այդ երկրից ու կորցնեն այն ամենը, ինչ դժվարությամբ ստեղծել են։ Ոռնում են առանց մտածելու թե ինչ են կորցնում ու որ նույնիսկ իրենց ՌԴ քաղաքացիությունը իրենց չի փրկելու։ Ոռնում են, որովհետև ոչ մի բանի համար պատասխանատու չեն և չեն էլ լինելու՝ միայն իրենց ստամոքսի ու բարկեցության արժեքներն են դավանում։ Ոռնում են ու ոռնում...

Իսկ Քաջ Նազարը դա ներկայացնում է մեզ որպես հանրային պահանջ։ Ո՞ր հանրության, այն հանրության, ով դժվարություն տեսնելով փախել է Հայաստանից մի համեղ կտոր «ներս անելու հայրենասիրական» մղումո՞վ։ Այն հանրության, ով արդարանում է, որ Հայաստանում ապրելն անհնար է, առանց մտածելու, որ 3 000 000 մարդ մնաց և ապրեց։ Այն հանրության, ով Հայրենիք է համարում մի երկիր, ում սահմանները պահելու համար չի ուզում իր երեխային բանակ ուղարկել, այլ տզրուկի նման հեռուստացույցով է նայում թե սահմանին ինչպես են զոհվում մեր հերոսները, ու ծամելով իր համբուրգերն ու գլուխը տարուբերելով այս «նորությունը» դարձնում է երեկոյան բամբասանքի թեմա... Այն հանրության, ով Արարատը դնում է իր ՖԲ էջին ու ասում «հայրենիքիս կարոտցած եմ, արարատը կսիրեմ» ու հարկեր վճարում ուրիշ երկրում։

Դե Աստված բոլորի հետ, ես դեմ չեմ, ու չեմ ընդհանրացնում բոլորին։ Համոզված եմ, ու գիտեմ, որ սփյուռքահայ համայնքում կան նաև Հայրենասեր ու իսկական Հայ մարդիկ, բայց ցավոք, նրանք այնքան պատասխանատու են, որ լսում են, ադեկվատ դատում և ամեն կերպ աջակցում Հայրենիքին։ Այդ մեծ մարդկանց մեջ չկա և մեկը, ով զազրախոսությամբ զբաղվի Ֆեյսբուքում, կամ ընդունի այս ազգադավ իշխանության վարած քաղաքականությունը։

«Լոս Անջելեսի հայ համայնք» ինչպես Դուք Ձեզ անվանում եք։ Եվ մնացած բոլոր համայնքներ։ Թողեք ապրենք։ Մի քանդեք այս երկիրը վերջնականորեն։ Կերեք Ձեր համբուրգերը, զբոսնեք Հոլիվուդում, ամիսը՝ մեկ, ֆոտոներ արեք ու գցեք սոց ցանցեր և երևակայեք, որ Հայաստանում բոլորը Ձեզ նախանձում են։ Եղեք երջանիկ, առողջ ու անփորձանք, բայց մի խոսեք բոլորի անունից։ Քանզի ես շատ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում, ՌԴ-ում և այլ երկրներում՝ արժանապատիվ հայեր, ովքեր լինելով օտարության հետ խուսափում են նույնիսկ Ձեզ հետ շփվելուց։ Ապրեք Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի պես լցնելով Ձեր որովայնները ավելորդ կալորիաներով... և շաբաթ օրերը քյաբաբ կերեք, որ Հայաստանի հոտը զգաք...





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: