Պոմպեոն մի քանի ամիս համոզել է Թրամփին սպանել Սուլեյմանիին
դիտումներ: 700
«Ինչպես հաղորդում է բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան, առաջին անգամ Պոմպեոն խոսել է Թրամփի հետ Սուլեյմանիի սպանության մասին դեռ մի քանի ամիս առաջ»,- նշում է թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Թերթում նշվում է նաև, որ թե՛ Պենտագոնը, թե՛ Թրամփը չեն ցանկացել նման գործողություն իրականացնել:
Հիշեցնենք, որ Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում: Այդ սպանությունը կտրուկ խիստ արձագանք է առաջացրել տարածաշրջանի շատ երկրներում: Իրաքի խորհրդարանը որոշում է ընդունել վտարել արտասահմանյան զորքերը իր տարածքից: