Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
դիտումներ: 182
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակված բոլոր դռները:
2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները: