Հայերեն   English   Русский  

Երկու զինծառայող վթարի է ենթարկվել․ մեկի վիճակը ծանր է


  
դիտումներ: 546

Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող է վթարի ենթարկվել։

Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, ապա իր որդուն՝ Փայլակ Ասատրյանին, ուղղաթիռով տեղափոխել են Երևան, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր. «Ամբողջ մարմինը սալջարդ է, ոտքն է կոտրվել, թոքն ու լյարդն է վնասվել, անընդհատ քնացնում են, որ ցավեր չզգա։ Կոմայի մեջ է»,-ասել է հայրը։

Սիսակ Ասատրյանը նաև հայտնել է, որ որդին 1,5 տարվա ծառայող է, 6 ամիս էր մնում, որ ավարտեր ծառայությունը, ծառայում է Արցախի ՊԲ-ում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: