Հայերեն   English   Русский  

16-ամյա աղջիկը սպանվել է իր ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ. ինչ հարաբերություններ է ունեցել նա ՊՆ ծառայողի հետ


  
դիտումներ: 419

Նախօրեին Սայաթ-Նովայի պողոտայի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկա սպանության դեպքիցArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես,ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ 16-ամյա աղջիկը, ով Արտաշատ քաղաքի բնակիչ էր, և ինքնախոստովանական ցուցմունք տված 26-ամյա երիտասարդը ունեցել են մտերիմ հարաբերություններ: Բնակարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աղջիկը վարձակալական հիմունքներով էր բնակվում՝ երիտասարդին հանդիպելու և նրա հետ հարաբերությունները պահպանելու համար: Իսկ սպանությունը տեղի է ունեցել զոհի ծննդյան տարեդարձի նախորդ օրը:

Դեպքի օրը նրանք հերթական անգամ հանդիպել էին, և հենց անձնական հարաբերությունների պահին էլ երիտասարդը խեղդամահ է արել ընկերուհուն: Երիտասարդը, ով մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում կապի բաժնի հեռախոսավար է աշխատել, դեպքի մանրամասները պատմել է իրավապահներին: Հավելենք նաեւ, որ ըստArmLur.am-ի տեղեկությունների, ենթադրյալ մարդասպանը իր հետ վերցրել է 16-ամյա զոհին պատկանող պլանշետն ու դանակ:

ArmLur.am-ը տիրապետում է դեպքի բոլոր մանրամասներին, սակայն էթիկայից ելնելով՝ չի հրապարակում դրանք. մարդու անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտություն կա:

Հավելենք, որ երեկ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: