Հայերեն   English   Русский  

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է բնակչուհու դին


  
դիտումներ: 224

Հունվարի 7-ին, ժամը 16:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ

10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Ռոզա Ջ.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել վերջինիս դին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: