Հայերեն   English   Русский  

AntiFake.am-ը ներողություն է խնդրում տեղի ունեցած անճշտության համար


  
դիտումներ: 1251

Երեկ` հունվարի 6-ին, AntiFake.am-ը նյութ է հրապարակել, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ում «պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ»:

Տեղի է ունեցել անճշտություն. ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները։

Պարգևավճարները տրվել են համապատասխան երեք հոդվածների՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 284.902.764 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 95.819.155 դրամ, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»՝ 75.487.174 դրամ:

AntiFake.am-ը ներողություն է խնդրում տեղի ունեցած անճշտության համար, ինչպես նաև հորդորում վերոնշյալ նյութը տարածած լրատվականներին և օգտատերերին ի գիտություն ընդունել սույն պարզաբանումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: