Հայերեն   English   Русский  

Ոչ մեկը կարծե՞ս թե չի բռնել կառավարության ձեռքերն ու չի թողնում, որ խախտումների համար պատժեն Քաջարանի, Ագարակի, Կապանի, Սոթքի, Թեղուտի, Ախթալայի և մյուս հանքերի նախկին և ներկա շահագործողներին


Լևոն Գալստյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 822

Իմ քայլը դաշինքի պատգամավոր և նույնիսկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառած,

2005-2018թթ․«168 ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան և տնտեսական խմբագիր աշխատած, 2015թ-ին ստեղծված B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակի հիմնադիրին ինչպե՞ս բացատրենք, որ ի տարբերություն մյուս հանքահենների և տասնյակ տարիներ շահագործվող հանքերի՝ իր սիրելի և իր կողմից տարիներ շարունակ գովաբանված Լիդիանը մետաղական հանքարդյունաբերությամբ չի հասցրել զբաղվել ոչ Հայաստանում և ոչ էլ մեկ այլ երկրում, իսկ Ամուլսարում էլ հանք ընդհանրապես չի շահագործվել և չի էլ շահագործվելու։

Եվ հերիք է մանիպուլյացիներով զբաղվել և անընդհատ փորձել համեմատականներ անցկացնել տասնյակ տարիներ շահագործվող հանքերի խնդիրների, խախտումների և հետևանքների ու այդ փուլին դեռ ընդհանրապես չհասած Ամուլսարի ծրագրի միջև։ Ոչ մեկը կարծե՞ս թե չի բռնել կառավարության ձեռքերն ու չի թողնում, որ խախտումների համար պատժեն Քաջարանի, Ագարակի, Կապանի, Սոթքի, Թեղուտի, Ախթալայի և մյուս հանքերի նախկին և ներկա շահագործողներին։

Մի հատված Հետքի հրապարակած հարցազրույցից
Լրագրողի հարցը․
- Շարունակո՞ւմ եք կողմ լինել հանքի շահագործման գաղափարին:

-Ոչ շահագործման գաղափարին եմ կողմ, ոչ հանքի փակման գաղափարին, ես կողմ եմ, որ օրինական լուծում լինի: Եթե վստահ ենք, որ հանքի շահագործումը Հայաստանի օրենսդրությանը, բնապահպանական նորմերին հակասում է, հանքը չպիտի շահագործվի, եթե չի հակասում, այն պետք է շահագործվի: Եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած որոշում` թե’ տեղական, թե’ միջազգային բոլոր ատյաններում պաշտպանելու: Եւ երկրորդ` շատ կարևոր է, որ մոտեցումը լինի համաչափ, այսինքն այնպես չլինի, որ մենք ֆիքսվել ենք միայն մեկ մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության վրա, որովհետև Հայաստանում էլի հանքարդյունաբերական ընկերություններ կան, որոնց գործունեության վերաբերյալ, մեղմ ասած, կասկածներ կան: Կառավարության դիրքորոշումն այն է, որ բոլորի նկատմամբ հավասար խստացման պահանջներ լինեն:

Ամբողջական հարցազրույցը մեկնաբանության մեջ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: