Հայերեն   English   Русский  

Այս «ջայլամության» արդյունքում, երբ մեր դռանը չոքում է դժբախտությունը, կորուստը, սկսում ենք մեղադրել բոլորին, բացի մեզնից


Վարդգես Օվյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 530

Հետաքրքիր ժողովուրդ ենք։

Մեզ համար մտովի մի աշխարհ ենք կառուցում, ապրում այդ աշխարհում։ Մեր այդ աշխարհում օրակարգ հաստատողը, տեր ու տնօրենը մենք ենք։ Մեզ թվում է, թե նույնիսկ վատի մասին եթե լավ ենք մտածում, ապա դրանից այն դառնում է լավը։ Եթե մեկը մեզ զգուշացնում է, որ մեր ընտրած այս կամ այն ճանապարհը լավ տեղ չի տանում, զգուշացնում է մոտակա վտանգի մասին, ապա մենք դա չլսելու ենք տալիս, մտածելով, որ դրանով խափանում ենք վտանգը։ Մեզ անգամ թվում է, թե շարունակ խաղաղության մասին մտածելով, խաղաղությանը դիֆիրամբներ ցմբացնելով՝ դրանով խափանում ենք պատերազմը։

Պատմության ողջ ընթացքում մեզ դաս չեղան մեր բազում դժբախտություններն ու ողբերգությունները, որովհետև մեզ միշտ թվում էր, որ դրանք շրջանցելու են մեզ, քանի որ դրանց մասին չենք ուզում մտածել։ Անգամ 1915 թ Հայոց ցեղասպանությունը չկարողացավ մեզ սովորեցնել ատել թշնամուն և ԻՐԱՏԵՍ լինել։ Մենք դարձյալ շարունակում ենք կարծել, թե նրա չարակամությունը չնկատելուն տալով, թշնամուն մեր հանդեպ բարի ենք դարձնում...
Մենք չենք սիրում տխուր ու դաժան իրականությունը, չենք ուզում այն նկատել, որպեսզի չխաթարվի մեր մտքում ստեղծած պայծառ իրականության տեսիլքը։

Եվ հետո, այս «ջայլամության» արդյունքում երբ մեր դռանը չոքում է դժբախտությունը, կորուստը, սկսում ենք մեղադրել բոլորին, բացի մեզնից։ Դե, հայ ենք, չէ՞։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: