Հայերեն   English   Русский  

Ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին ու իմաստություն իր անտեսանելի ինստիտուտներին


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 664

Միջազգային հարաբերություններում կարևոր փոփոխություններ են կատարվում ու այդ փոփոխությունների տեմպը սրնթաց արագանում է։

Այն, ինչն առաջ անհնար էր թվում, հիմա իրականություն է դառնում։

Իսկ ո՞րն է այդ ամենի պատճառը։ Հիմնական պատճառը կարծես թե մեկն է. միաբևեռ համակարգը փլվում է։ Մտնում ենք բազմաբևեռ համակարգ ու այդ պրոցեսը մեր ռեգիոնից է սկսվել։ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան դառնում են ինքնուրույն երկրներ։ Ճիշտ է, դեռևս Ամերիկա հետ հաշվի են նստում, բայց գնալով ավելի հանդուգն են դառնում։

ԱՄՆ-ն փափուկ ուժից անցում է կատարում կոշտ ուժի կիրառմանը։ Դա թուլության նշան է։ Առաջ ԱՄՆ- ն կարիք չէր ունենա Սուլեյմանիի նման անձնավորությանը սպանել, հիմա դա անում է։ Սուլեյմանին ընդամենը ցուցակի սկզբում էր։

Հին աշխարակարգը մեռնում է և առաջվա հստակությունն այլևս չկա։ Բարդ և վտանգավոր խաղեր են սկսվում։

Ուժ և զորություն մեր բլինչիկի փորձագետին ու իմաստություն իր անտեսանելի ինստիտուտներին այս պատասխանատու փուլում մեր նավը խութերի արանքով վարելու գործում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: