Հայերեն   English   Русский  

Իրաքում ԱՄՆ բազաների վրա հարձակման հետևանքով, ըստ տեղեկությունների, կա 80 զոհ


  
դիտումներ: 98

Մոտ 80 մարդ է զոհվել Իրաքում ամերիկյան ավիաբազաների հրթիռակոծման հետեւանքով, տեղեկացնում է Press TV իրանական հեռուստաալիքը։ Սակայն ալիքը նշում է, որ ինքը չի կարող «ճշգրիտ նշել զոհերի թիվը»։

Իրանի պետական հեռուստատեսության եթերից տեղեկացվել է 80 ամերիկացիների զոհվելու մասին։

Վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրին՝ CNN հեռուստաընկերությունն իր հերթին հայտնել է, որ իրանական կողմի արձակած հրթիռները ընկել են Իրաքում Այն ալ Ասադ ավիաբազայի այն հատվածի վրա, որտեղ ամերիկացի զինծառայողներ չեն եղել:

Իրաքի անվտանգության ծառայությունում CNN-ի աղբյուրի տեղեկություններով՝ Ալ Ասադ բազայի վրա հարվածի ժամանակ իրաքցիներ են զոհվել: Նա չի հստակեցրել զոհերի ստույգ թիվը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: