Հայերեն   English   Русский  

ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը


  
դիտումներ: 360

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանը օրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան։

Հիդրոցեֆալիան այն վիճակն է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով մեծանում են գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները՝ ճնշելով ուղեղի հյուսվածքը։

Լինում է բնածին և ձեռքբերովի:

Տարբերում են օկլյուզիոն տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի տեղափոխումը նրա արտադրման հատվածից դեպի ներծծման հատված: Առեզորբտիվ տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի ներծծման գործընթացը:

Արդյունքում շատ արագ սկսում է բարձրանալ ներգանգային ճնշումը, որի հետևանքով վատանում է տեսողությունը, առաջանում է շլություն, հայացքի պարեզ, ցնցումներ:

Ի հայտ է գալիս քնկոտություն, հոգնածություն, նյարդաբանական կոպիտ խանգարումներ, մտավոր ունակությունների անկում: Այս ամենը կավարտվի մահով, եթե ժամանակին չցուցաբերվի բժշկական օգնություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: