Հայերեն   English   Русский  

ՀՀ ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին


  
դիտումներ: 140

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովային Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Բոինգ-737 ինքնաթիռի կործանման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Բոինգ -737 մարդատար ինքնաթիռը:

ԻրՆԱ գործակալության տվյալներով, ինքնաթիռի բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: