Արտակարգ դեպք Շիրակում. հրապատիճը պայթել է 9-ամյա աղջնակի ձեռքի մեջ և հարվածել դեմքին. Երեխան հիվանդանոցում է
դիտումներ: 228
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ բժիշկները երեխային բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 9-ամյա Թեհմինե Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կաքավասար գյուղից և վնասվածքները ստացել է ժամը 21:00-ի սահմաններում՝ իրենց տանը հրապատիճը ձեռքի մեջ պայթելու և դեմքին հարվածելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Աշոցքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: