Հայերեն   English   Русский  

Գավառում բախվել են Lexus և ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենաները. կա 3 վիրավոր, որոնցից մեկը 5-ամյա երեխա է. Shamshyan.com


  
դիտումներ: 118

Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:40-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ՝ 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորները՝ Գավառի բնակիչներ՝ 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը և 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: