Հայերեն   English   Русский  

Թռիչքներն Իրանի օդային տարածքում ուկրաինական ավիաընկերություններին կարգելվեն հունվարի 9-ի ժամը 00.00-ից մինչև աղետի պատճառները պարզելը


  
դիտումներ: 165

2020 թվականի հունվարի 9-ի կեսգիշերից Ուկրաինան դադարեցնում է ուկրաինական ավիաընկերությունների թռիչքներն Իրանի օդային տարածքում։ Այս մասին իր Telegram-ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը։

«Թռիչքներն Իրանի օդային տարածքում ուկրաինական ավիաընկերություններին կարգելվեն հունվարի 9-ի ժամը 00.00-ից, մինչեւ աղետի պատճառները պարզելը»,- ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է «112 Ուկրաինան»։

Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում վթարվել է ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ ինքնաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն նշել է, որ աղետի հետեւանքով զոհվել է Ուկրաինայի 11 քաղաքացի։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ է եղել։

Թռիչքի ժամանակ ինքնաթիռը բռնկվել է։ Վթարի պատճառների պաշտոնական վարկածը Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների կողմից շարժչի բռնկումն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: