Հայերեն   English   Русский  

Նավթի և ոսկու գներն աճել են իրանա-ամերիկյան հավանական պատերազմի մասին լուրերի ֆոնին


  
դիտումներ: 538

Իրանի կողմից Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո եվրոպական և ամերիկյան շուկաներում նավթի գինը կտրուկ աճել է:

էtheguardian.com-ը գրում է, որ իրանա-ամերիկյան հավանական պատերազմի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին նավթի գինն աճել է 4%-ով:


Brent նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 70 դոլարի: Նմանատիպ բարձր ցուցանիշ է արձանագրել նաև West Texas Intermediate-ի նավթը:

Ստեղծված լարված իրավիճակն անդրադարձել է նաև ոսկու գնի վրա՝ այն բարձրացնելով 3%-ով: Մինչդեռ ասիական բորսաներում նկատվել է արժեթղթերի գնի անկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: