Հայերեն   English   Русский  

Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. Իմ քայլը խմբակցության օրենքի նոր նախագիծը


  
դիտումներ: 120

ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…

Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե փաստացի 3 տարի (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերիի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա:

Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների և տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաև կաշխատենք համապատասխան մարմինների հետ և կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի և պարզ դարձնելու համար։

Շնորհակալ կլինեմ ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցության համար:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար շնորհակալ եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Davit Ananyan, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատւթյան ներկայիս նախարար Roustam Badasyan.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: