Հայերեն   English   Русский  

Իրանը ամերիկյան ռազմաբազաներին հարվածելուց առաջ տեղեկացրել է Իրաքին


  
դիտումներ: 124

Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «բանավոր պաշտոնական տեղեկություն» է ստացել Իրանից, որ Իրաքի հողում տեղակայված ամերիկյան ուժերին հրթիռային հարվածն անխուսափելի է, տեղեկացնում է AFP-ն։

Վարչապետ Ադել Աբդել Մահդիի գրասենյակը տեղեկացրել է, որ Բաղդադին նախազգուշացրել են գալիք հարվածների մասին։

«Մենք պաշտոնական բանավոր տեղեկություն ենք ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից այն մասին, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանության իրանական պատասխանը սկսվել կամ սկսվելու է առաջիկայում, եւ որ հարվածը կսահմանափակվի Իրաքում ամերիկյան զինվորականների տեղակայման վայրով՝ կոնկրետ տեղը չնշելով»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ԱՄՆ-ը կապվել է Իրաքի ղեկավարության հետ, երբ հրթիռները հարվածել են Իրաքի արեւմուտքում գտնվող Այն Ասադ բազային։

«Մենք անհապաղ նախազգուշացրինք իրաքցի զինվորական հրամանատարներին զգուշության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- ասվում է հայտարարությունում՝ ավելացնելով, որ հարձակման ընթացքում ոչ մի իրաքցի զինվորական չի տուժել։

«Իրաքը հերքում է իր ինքնիշխանության ցանկացած խախտում եւ իր տարածքի վրա հարձակում»։ Տեղեկացվում է, որ Աբդել Մահդին բանակցություններ է վարում տեղի եւ արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի կանխի «բացահայտ պատերազմը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: