Թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլեւս չի ազատում վարչական պատասխանատվությունից
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-իցապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլեւս չի ազատում վարչական պատասխանատվությունից։ Այսինքն տրանսպորտային միջոցը առջեւի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլեւս չի բեկանվելու։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տրանսպորտային միջոցները համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: