Հայերեն   English   Русский  

Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքից ելնելով, պատմությունից դասեր քաղելով՝ մշտապես պետք է առաջնային համարի իր անվտանգության հարցերը


Գևորգ Գևորգյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 112

Իրան-ԱՄՆ հակամարտությունը թեժանում է: Այս գիշեր Իրանը земля-земля հրթիռներով հարվածներ է հասցրել Իրաքի Էյն-Ալ-Ասադ և Էրբիլ տարածքներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները:

Սա Իրանի պատասխան հարվածն էր, գեներալ Սուլեյմանի սպանության համար: Արդեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Իրանի քայլի դատապարտմամբ, սա չախազանց պայթունավտանգ զարգացումների տեղիք կարող է տալ: Այս վտանգներով լի ռազմական շրջափուլում, Հայաստանի Հանրապետությունը իր պետական շահից և անվտանգությունից ելնելով առաջին հերթին.

ա. պետք է ճկուն, դիվանագիտական բարձրագույն մակարդակի քաղաքականություն վարի Իրանի հետ, որպես բարիդրացիական հարևանի

բ. որպես ՀԱՊԿ անդամ պետություն հավատարիմ մնալով կառույցի քաղաքականությանը՝ միաժամանակ ամրապնդի իր դիրքերը որպես ինքնիշխան պետություն

գ. հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհաքաղաքական նոր զարգացումներում հնարավոր է ՌԴ-Թուքիա ռազմական հարաբերությունների մերձեցում, մենք պետք է մեր դիրքերը ամրապնդենք տարածաշրջանում և որպես ռազմավարական գլխավոր գործընկեր ՌԴ-ի հետ զարգացնենք փոխգործակցություն:

Այսօր օրակարգի թիվ մեկ հարց է դառնում մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը: Ես բազմիցս ասել եմ և նորից եմ կրկնում, մեր երկիրն իր աշխարհագրական դիրքից ելնելով, պատմությունից դասեր քաղելով՝ մշտապես պետք է առաջնային համարի իր անվտանգության հարցերը: Ցավոք շուտով երկու տարին կլրանա, որ այս կարևորագույն հարցերը ամենավերջին տեղում են երկրի ղեկին հայտնված ապազգայինների համար: Փաստացի, ներքաղաքական հարցերում ևս կտրուկ փոփոխությունների կարիք կա, օրակարգում առաջին պլան պետք է մղվեն ազգային հարցերը, ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, որպես պետականության պահպանման և երկրի պաշտպանության բարոյահոգեբանական լրջագույն միջոց:

Աստված պահապան մեր պետականությանն ու ազգին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: