Հայերեն   English   Русский  

Վարդենիսում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին. Shamshyan.com


  
դիտումներ: 63

Երեկ՝ հունվարի 8-ին, վրաերթ է եղել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել Վարդենիսի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին:

Վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: