Հայերեն   English   Русский  

Հայաստանը պետք է փորձի տարածաշրջանում նախաձեռնողականություն ցուցաբերել և նպաստի լարվածության թուլացմանը. արաբագետ


  
դիտումներ: 103

Այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով վերջին օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերություններին ու կատարվող իրադարձություններին, ասաց, որ

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դեէսկալացիան ակնհայտ է ու նաև նշեց, որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ հակամարտության խորացումը:

«Երկու կողմերն էլ պատրաստվում են ընտրությունների, և նրանք շահագրգիռ չեն իրավիճակի հետագա հրահրմամբ: Սակայն սպառնալիքը շարունակում է պահպանվել: Այս անգամ կողմերը ստուգեցին և միմյանց ցույց տվեցին իրենց ուժն ու հնարավորությունները, սակայն նրանք պետք է փորձեն լուծել առկա խնդիրները»,- ասաց նա:

Արաբագետը կարծում է, որ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ թեկուզև անուղղակի կերպով:

Գրիգորյանի կարծիքով չնայած հայակկաան կողմը ըստ իրավիճակի արել է բոլոր անհրաժեշտ գործողությունները, բայց նման իրավիճակներում պետք է փորձի տարածաշրջանում նախաձեռնողականություն ցուցաբերել և նպաստի լարվածության թուլացմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: