Հայերեն   English   Русский  

ՊԵԿ-ը հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ-ն՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից


  
դիտումներ: 66

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որի համաձայն ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրաժարվեց 20, իսկ ԿԳՄՍ նախարարությունը՝ 3 ծառայողական ավտոմեքենաներից։

Որոշումներից մեկի համաձայն՝ ՊԵԿ-ը հրաժարվում է իր հաշվեկշռում գտնվող 20 ծառայողական մեքենաներից, որոնք ամրացվելու են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ դրանց ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայողական ավտոմեքենաների թվի օպտիմալացման եւ ֆինանսական միջոցների խնայողության պահանջով։

Նշենք, որ ՊԵԿ-ի հաշվեկշռից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշիռ տեղափոխվող ավտոմեքենաներն են 2008-2015թթ. արտադրության Toyota Camry, Toyota Corolla (5 հատ), «ՈՒԱԶ Պատրիոտ», «ՈՒԱԶ Պիկապ», «ՎԱԶ-2121» (3 հատ) «Ռենո Լոգան» (9 հատ):

Իսկ ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կփոխանցվի 2007 թվականի արտադրության Toyota Prado, Toyota Camry (2006) եւ Hyundai Azera (2008) մակնիշի ավտոմեքենաները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: