Հայերեն   English   Русский  

Գիտեմ, սթափվելու ոչ տրամադրություն ունեք, ոչ էլ, առավել ևս՝ հնարավորություն. Գևորգ Դանիելյան

դիտումներ: 122

Պառակտման ու առճակատման տգեղ ու համատարած ձևախեղումներից զերծ չմնացին նաև իմ երիտասարդ գործընկերները՝ իրավաբանները, միմյանց մինչև «վերջին խազը» վիրավորելու մոլուցքը չմարեց անգամ Ծննդյան տոնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Գիտեմ, սթափվելու ոչ տրամադրություն ունեք, ոչ էլ, առավել ևս՝ հնարավորություն։ Ուղղակի կխնդրեի ուսանողական ընկերներիդ, որոնց հետ բարդ ճանապարհ եք անցել, մի շտապեք համարել իբր անցյալ, ներկա ու ապագա չունեցող։ Ախր ձեր բոլորի անցյալը գրեթե նույնն է եղել՝ առանց ընդվզումների։ Որ իշխանության մեջ եք, դա ձեր ճակատագիրն է, աշխատեք, մաղթում ենք ձեզ բազում հաջողություններ, սակայն հարգելիներս այդչափ հաճախ ու այդչափ աններելի մի սխալվեք, եւ շնորհակալություն հայտնեք, որ նկատել ենք տալիս ձեր սխալները՝ դա ոչ այնքան ձեր, որքան Երկրի շահերից է բխում։ Վերջապես, մտածեք, որ ձեր սխալները կարող են ճակատագրական լինել ոչ միայն հակառակորդների, այլեւ հենց ձեզ համար։ Տա Աստված, որ այս տարի բեկումնային լինի, մենք վեր կանգնենք մարդկային հարաբերությունների ներկայիս մշակույթից եւ նախապատվությունը, վերջապես, տանք քաղաքակիրթ, հայեցի պահվածքին»:

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: