Հայերեն   English   Русский  

«Դատապարտյալների հիվանդանոցում» բոլոր 6 անձինք դադարեցրել են հացադուլը


  
դիտումներ: 64

«Դատապարտյալների հիվանդանոցում» բոլոր 6 անձինք դադարեցրել են հացադուլը: Այս առնչությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության ասվում է. «2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։

Այս առնչությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2020 թվականի հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին։

Նույն օրը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը։

Չնայած ներկայացված պարզաբանմանը` հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել ապատեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ։

Կարեւորելով ճշգրտված տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը` Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ եւս իրազեկում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան։

Քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստակամ է տրամադրել հավաստի տեղեկատվություն, հետեւաբար հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով տարածվող լուրերի իսկությունը նախապես ճշտել հանրային կապերի բաժնից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: