Հայերեն   English   Русский  

ՀՅԴ-ն դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ


  
դիտումներ: 73

Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։

ՀՅԴ-ն պահանջում է դատարանին՝ պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար։

Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։

Դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը և Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես, «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ» և այլն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: