Հայերեն   English   Русский  

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված


Նիկոլ Փաշինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1023

Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման

եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները:«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: