Հայերեն   English   Русский  

Ավստրալիայում ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել անտառային հրդեհների պատճառով


  
դիտումներ: 344

Ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով, տեղեկացրել է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով կատարված հետազոտությանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի քան 1 մլրդ կենդանի է ոչնչացել Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով, տեղեկացրել է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով կատարված հետազոտությանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ ավելի քան 800 մլն կենդանի դարձել է հրդեհների զոհ Նոր Հարավային Ուելս նահանգում, իսկ ոչնչացած կենդանիների ընդհանուր թիվը երկրում գերազանցել է մեկ միլիարդը։

Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) Ավստրալիայում վայրի բնության հողերի մաքրման ազդեցության մասին 2007 թվականի հաշվետվության վրա։ Օգտագործելով այդ թվերը՝ հետազոտության հեղինակները պարզել են կաթնասունների, թռչունների եւ սողունների պոպուլյացիայի խտության միջին մակարդակը Նոր Հարավային Ուելսում, ինչից հետո բազմապատկել են խտության գնահատականները բուսականության մակերեսով։

Հետազոտությունն իրականացրած գիտնականները օգտագործել են կոնսերվատիվ գնահատականներ, այդպիսով՝ ոչնչացած կենդանիների թիվը, գուցե, շատ ավելի բարձր է, հետեւում է հայտարարությունից։

Ավստրալիայում բնական հրդեհների հետեւանքով այրվել է ավելի քան միլիոն հեկտար հող, կրակը վերջին ամիսներին խլել է 17 մարդու կյանք, ոչնչացրել հազար տուն։ Որոշ վայրերում հրդեհներն այնքան ուժեղ են, իսկ ծուխն՝ այնքան թանձր, որ օդից դրանք մարելն անհնար է դարձել։ Իշխանությունները ՌԾՈւ նավեր եւ ավիացիա են ուղարկում տուժած շրջան։ Ավստրալիայի հարավարեւելյան ափին տեղի է ունենում զանգվածային տարհանում հրդեհների պատճառով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: