Հայերեն   English   Русский  

Երեւանում թալանել են «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ն. հափշտակել են մոտ 3 մլն դրամ


  
դիտումներ: 68

Երեւանում, հունվարի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Ե.-ն եւ հայտնել,

որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչեւ հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի իր տարածք եւ այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ քննիչ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանություն ահազանգած Գրիգոր Ե.-ն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին եւ կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: