Հայերեն   English   Русский  

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Աթլետիկոն»


  
դիտումներ: 65

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում չեմպիոն «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայում ուժերը չափեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ /Լիոնել Մեսի, 51, Անտուան Գրիզման, 62 - Կոկե, 46, Ալվարո Մորատա, 81 (11մ.), Անխել Կորեա, 86/:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Աթլետիկոն» կմրցի «Ռեալի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին:
Իսպանիայի սուպերգավաթն առաջին անգամ է անցկացվում նոր ձևաչափով՝ կիսաեզրափակչից։ Առաջին անգամ տիտղոսը չեն վիճարկի չեմպիոնն ու գավաթակիրը։ Կիսաեզրափակչի առաջին դիմակայությունում գավաթակիր «Վալենսիան» 1։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: