Հայերեն   English   Русский  

Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք


  
դիտումներ: 50

Հունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք:

Հունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք (մոտ 2-3 խմ): Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

«Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել և դարձել է երկկողմանի երթևեկելի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: