Հայերեն   English   Русский  

«Բոլոր տեղերում գրառումը նույնն է՝ կոչ փողոց դուրս գալու և Փաշինյանի դեմ ցույցեր անել». Տիգրան Աբրահամյան


  
դիտումներ: 226

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քանի կեղծ պռոֆիլների եւ տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, եւս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է եւ խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ եւս աշխատեն։

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։

Ինչեւէ, արդեն մի քանի ամիս է,, տարբեր խմբերում, ընկերոջս անունից (ու ոչ միայն նրա) կեղծ լուրեր են շրջանառվում։ Բոլոր տեղերում գրառումը նույն է՝ կոչ փողոց դուրս գալու եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել։

Ամեն անգամ գրում ենք ադմիններին, փորձում խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածում, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։

Գրառման տակ մեկնաբանություններ թողնելն էլ առանձնապես արդյունավետ չէ։ Սա համալիր լուծում պահանջող խնդիր է։ Երեկվա օրինակը այս խմբում է։

Այս օգտատիրոջ պռոֆիլն էլ ջարդված է, անձամբ եմ գրել, պատասխանել է ադրբեջանցի, պատասխանը սքրինով կդնեմ ներքեւում։

Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաեւ՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ իրականացնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: