Հայերեն   English   Русский  

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը վերանորոգվել է


  
դիտումներ: 68

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սա Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է: Այն իրական է:

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։

2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակելու ենք նաև այս տարի:
2020 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին կներկայացնեմ հաջորդիվ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: