Հայերեն   English   Русский  

Հունվարի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 80 դեպք


  
դիտումներ: 150

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, խուլիգանության՝ 3, յուրացման կամ վատնման, շորթման, ծեծի ու թմրանյութի իրացման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սպառնալիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, անձին ապօրինի ազատությունից զրկելու և փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: