Հայերեն   English   Русский  

​Աբխազիայի նախագահը, չնայած խորհրդարանի կոչին, հրաժարական չի տալիս


  
դիտումներ: 98

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, ի հեճուկս ընդդիմության պահանջներին, մնում է իր պաշտոնին: Այդ մասին նա երեկ հայտնել է Interfax-ին:

«Ես մնում եմ իմ տեղում և կատարում եմ Սահմանադրությամբ ինձ տրված պարտականությունները»,- ասել է Աբխազիայի նախագահը:

Մինչ այդ Աբխազիայի խորհրդարանը որոշում էր ընդունել, որով է կոչ է արվում Խաջիմբային կամավոր վայր դնել նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման: Ինչպես տեղեկացնում է Interfax-ի թղթակիցը, «կողմ» է քվեարկել 19 պատգամավոր, չորսը՝ «դեմ», մեկը ձեռնպահ է մնացել:

Երեկ Սուխումիում ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույց տեղի ունեցավ: Նրանց կարծիքով՝ 2019 թ. անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահը չի ստացել ձայների մեծամասնությունը: Նրանք նոր ընտրություններ են պահանջում:

Ցույցը սկսվել է Աբխազիայի դրամատիկական թատրոնի մոտ, այնուհետև ակտիվիստները գնացել են հանրապետության նախագահի նստավայրի մոտ և փորձել են գրոհով գրավել շենքը: Երեկոյան ցուցարարները շրջափակել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքը:

Աբխազիայի նախագահի աշխատակազմում տվյալ անկարգությունները գնահատել են որպես պետական հեղաշրջման փորձ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: