Աբխազիայի նախագահը, չնայած խորհրդարանի կոչին, հրաժարական չի տալիս
«Ես մնում եմ իմ տեղում և կատարում եմ Սահմանադրությամբ ինձ տրված պարտականությունները»,- ասել է Աբխազիայի նախագահը:
Մինչ այդ Աբխազիայի խորհրդարանը որոշում էր ընդունել, որով է կոչ է արվում Խաջիմբային կամավոր վայր դնել նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման: Ինչպես տեղեկացնում է Interfax-ի թղթակիցը, «կողմ» է քվեարկել 19 պատգամավոր, չորսը՝ «դեմ», մեկը ձեռնպահ է մնացել:
Երեկ Սուխումիում ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույց տեղի ունեցավ: Նրանց կարծիքով՝ 2019 թ. անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահը չի ստացել ձայների մեծամասնությունը: Նրանք նոր ընտրություններ են պահանջում:
Ցույցը սկսվել է Աբխազիայի դրամատիկական թատրոնի մոտ, այնուհետև ակտիվիստները գնացել են հանրապետության նախագահի նստավայրի մոտ և փորձել են գրոհով գրավել շենքը: Երեկոյան ցուցարարները շրջափակել են Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքը:
Աբխազիայի նախագահի աշխատակազմում տվյալ անկարգությունները գնահատել են որպես պետական հեղաշրջման փորձ: