Հայերեն   English   Русский  

​Երկրաշարժը ոչնչացրել է Պուերտո Ռիկոյի այցեքարտը


  
դիտումներ: 450

Ժայռի մեջ բացված բնական պատուհանը, որ Պուերտո Ռիկոյի այցեքարտն էր, ոչնչացել է երկրաշարժի հետևանքով: Այդ մասին այսօր թվիթեր սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Պուերտո Ռիկոյի օդերևութաբանական լաբորատորիան:

«Գուանիլյեում Պունտա Վենտանա բնական կամարն անհետացել է»,- ասդվում է հաղորդագրության մեջ, որին կցված են տեսարժան վայրի լուսանկարները՝ երկրաշարժիչ առաջ և հետո:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 28-ից ուժգին երկրաշարժեր են տեղի ունենում Պուերտո Ռիկոյում՝ մինչև 6,4 մագնիտուդ ուժգնության, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթ տուժած կա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: