Հայերեն   English   Русский  

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. ԱԳ նախարար


  
դիտումներ: 70

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին և Իրանին՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանն աջակցում է գործընկեր ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու հարցում, Twitter-ի միկրոբլոգում գրել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում ապաէսկալացիայի նշանները հուսադրող են, իսկ այն կայուն դարձնելը՝ գերակայություն. «Մեր հարեւան տարածաշրջանում լիցքաթափման նշանները հուսադրող են: Այն կայուն դարձնելը գերակա խնդիր է: Մենք կոչ ենք անում մեր կարեւորագույն գործընկերներ՝ Միացյալ Նահանգներին եւ Իրանին աշխատելու տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ուղղությամբ»,-նշել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: