Հայերեն   English   Русский  

Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահի հրաժարականին


  
դիտումներ: 70

JAM News կայքը հայտնում է, որ Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականին:

JAM News կայքը հայտնում է, որ Աբխազիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականին:

Քվեարկած պատգամավորներից 19-ը կողմ է եղել, 4-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ է մնացել։ Երեկ՝ հունվարի 9-ին էլ, նախագահը ցուցարարների 5 հոգանոց պատվիրակության հետ համաձայնել էր բանակցել, սակայն հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Հիշեցնենք՝ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում երկրի ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել՝ արգելափակելով երկրի նախագահական և խորհրդարանական աշխատակազմերի շենքը: Ընդդիմության ավելի քան 200 ներկայացուցիչ ներխուժել է շենք և ոչ ոքի ներս չի թողել՝ արգելափակելով մուտքն ու պահանջելով գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:

Նշենք, որ Աբխազիայում ցուցարարները դժգոհ են նախագահի կառավարումից, ինչպես նաև այն բանից, թե դատարանում ինչպես են անցկացվում նախագահական ընտրություններում պարտված ընդդիմության թեկնածու Ալհաս Կվիցինիի գործի լսումները։ Բողոքի պատճառ է դարձել նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, կոռուպցիան և 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած կրակոցների հետաքննությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: