Հայերեն   English   Русский  

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի սանհանգույցում թմրանյութ են գտել, որը հիմնականում ներկրվում է ԱՄՆ-ից


  
դիտումներ: 108

Հունվարի 10-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից: ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ժամանած օպերատիվ-հետախուզական խմբի կողմից վերոնշյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, «Ципрофлоксацин» մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ եւ ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար:

Ի դեպ, նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սեւ շուկայում է հայտնվել վերջին շրջանում եւ թմրամոլների կողմից օգտագործվում է վերոնշյալ ժապավենը մաշկին ամրացնելու եղանակով:

Նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: