Հայերեն   English   Русский  

«ԱԺ կայքից շուտափույթ հեռացրել են տեղեկությունը՝ փորձելով կոծկել հետքերը»․ Նարեկ Մալյան


  
դիտումներ: 331

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը: Բայց դե իմ ճանկից ու՞ր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդրադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:

Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին»:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Facebook-ի իր էջում գրել էր. « ՀՀ արդարադատության նախարարի կինը իր մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով անցած տարվա ամռանից այլևս չի աշխատում իմ գրասենյակում։ Բայց եթե աշխատեր էլ, դրա մեջ ոչ մի կոռուպցիա չկա:

Ինչպես նաև ես պատասխանատվություն չեմ կրում մի քանի տարի առաջ տարբեր մարզերում բնապահպանական թեմաներով բոլորի համար բաց իմ միջոցառումներին մասնակացող անձանց, առավել ևս նրանց ապագա արարքների համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: