Հայերեն   English   Русский  

Ասում են` կառավարության վերջին նիստից հետո «ունիտազի գործը» եռում է. Շարմազանով


  
դիտումներ: 178

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ օտարերկրյա գործակալների եւ Արցախում պատերազմ հրահրող դավադիր ուժերի մասին վարչապետի հայտարարությունները դառնում են հերթական օդում կախված լուրերը, երբ մարդկանց սառնարանի եւ գրպանի պարունակությունը չի ավելանում, իսկ թոշակներն էլ բարձրանում են ոչ թե 150 տոկոս, ինչպես պաշտոնյաների պրեմյաները, այլ չնչին` 10 տոկոս, Փաշինյանն օրակարգ է նետում զուգարանների եւ ծխախոտի «հույժ կարևոր սպառնալիքների» դիսկուրսը:

Ասում են` կառավարության վերջին նիստից հետո «ունիտազի գործը» եռում է:

Հ.Գ. Աբսուրդի թատրոն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: