Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը մեկնել Է Մեծ Բրիտանիայից


  
դիտումներ: 245

Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել Է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:

Ինչպես հունվարի 10-ին Reuters գործակալությանը հայտարարել Է զույգի պաշտոնական ներկայացուցիչը, Սասեքսի դքսուհին վերադարձել Է Կանադա, որտեղ ընտանիքի հետ միասին անցկացրել Է Սուրբծննդյան արձակուրդները և այժմ այնտեղ Է գտնվում որդու հետ միասին:

«Մեգանը վերադարձել Է Կանադա, որպեսզի լինի իր երեխայի հետ»,-ասել Է գործակալության զրուցակցուհին: Ինչպես պարզվել Է, Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին իրենց առաջնեկին՝ ութամսական Արչիին, Կանադայում են թողել այն բանից առաջ, երբ ոչ երկար ժամանակով վերադարձան Մեծ Բրիտանիա եւ հայտարարեցին բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից, ինչպես նաեւ դրանով պայմանավորված պարտականություններից ու արտոնություններից հրաժարվելու որոշման մասին:

Ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, արքայազն Հարրին դեռ որոշ ժամանակ կմնա Միացյալ Թագավորությունում, որպեսզի ստեղծված իրադրությունը քննարկի միապետական ընտանիքի մյուս ներկայացուցիչների հետ, որոնք նախօրոք չեն իրազեկվել ամուսինների մտադրությունների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: