Հայերեն   English   Русский  

​Պոպոկատեպտլը 3-կիլոմետրանոց մոխրի սյուն է արտանետել


  
դիտումներ: 316

Պոպոկատեպտլը 3-կիլոմետրանոց մոխրի սյուն է երկինք նետել: Սա ամենաակտիվ հրաբուխն է Մեքսիկայում և ամենավտանգավորներից մեկը հարակից շրջանների հոծ բնակչության առումով: Խոսքը մոտ 25 մլն մարդու մասին է:

«Ծխացող բլուրը» (ացտեկների լեզվից թարգմանաբար լեռան անունը) գտնվում է Մեխիկոյից ընդամենը 70 կմ հեռավորության վրա:

Իշխանությունները զգուշացնում են չմոտենալ հրաբխին ավելի, քան 12 կիլոմետրը: Պահպանվում է վտանգի դեղին մակարդակը: Չի բացառվում, որ առաջիկա օրերին տարհանում հայտարարվի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: