Հայերեն   English   Русский  

Թոշակային բարեփոխումը Ֆրանսիայում. արհմիությունները և իշխանությունները բանակցություններ են սկսել


  
դիտումներ: 382

Ֆրանսիայի արհմիությունները և կառավարությունը վերականգնել են թոշակային բարեփոխման քննարկումները: Ինչպե՞ս ապահովել համակարգի երկարաժամկետ հավասարակշռությունը. սա է գլխավոր հարցերից մեկը, որի պատասխանը պետք է տան երկու կողմերը:

Երկրում մոլեգնած հինգշաբաթյա գործադուլից հետո կառավարությունն ընդառաջ է գնացել արհմիությունների՝ հանդիպում կազմակերպելու առաջարկին, որպեսզի գտնի հավասարակշռված համակարգի հասնելու միջոցները:

Համաձայն պաշտոնական կանխատեսումների, որոնք արվել են 2019 թ. նոյեմբերին, թոշակային համակարգը 2017 թվականի հաշվեկշռից 2025 թ. կհանգի դեֆիցիտի (ՀՆԱ-ի 03-ից 0,6 տոկոսի միջակայքում): Այդ կանխատեսումները հիմնավորված են Ֆրանսիայի 1,3 տոկոսի տնտեսական աճի տվյալներով: Ըստ այդ սցենարի՝ երկիրը կարող է կոցնել 8-16,8 մլրդ եվրո:

Ինչպե՞ս լուծել խնդիրը: Այս հարցից է ծագում իշխանությունների և արհմիությունների հակամարտությունը:

Կառավարությունն արդեն երկու օրենքի նախագիծ է ուղարկել սոցիալական ապահովության հիմնադրամների քննարկմանը:

Առաջարկվող միջոցների թվում են հետևյալը.

  • ստեղծել համընդհանուր համակարգ՝ «ֆինանսական հավասարակշռություն» ապահովելու պարտավորությամբ՝ սկսած 2022 թվականից 2004 թվականի սերնդի համար,
  • թոշակի անցնելու բազային տարիք հաստատել 64 տարեկանը: Սա նախատեսում է թոշակի նվազում, եթե մարդը որոշի օրինական հանգստի անցնել ավելի վաղ: Արհմիությունները դեմ են դրան և ակնկալում են այդ կետի չեղարկումը:
  • «Մենք խնդրել ենք վարչապետին հրաժարվել բազային թոշակային տարիքից: Եթե առաջիկա օրերին կամ ժամերին դա արվի, մենք կարող ենք պայմաններ ստեղծել փոխզիջման հասնելու համար»,- ասել է արհմիությունների ներկայացուցիչ Լորան Էսկյուրը:

    Օրենքի նախագծի մյուս կարևոր կետերը հետևյալն են.

  • ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում,
  • 2022 թվականից նվազագույն թոշակային նպաստ 1000 եվրոյի չափով նրանց համար, ովքեր անհրաժեշտ թվով աշխատանքի ստաժ ունեն:
  • Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական արհմիությունները և երկրի կառավարությունը կնստեն բանակցությունների սեղանի շուրջը, նրանք առաջվա պես հեռու են փոխզիջման մտադրությունից:





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: