Հայերեն   English   Русский  

​Բրազիլիայի դատարանը վերացրել է գեյ Հիսուսի մասին կատակերգության արգելքը


  
դիտումներ: 258

40 օր բացակայությունից հետո զվարթ Հիսուսը տուն է վերադառնում՝ նշելու ծննդյան օրը: Հարազատները հավաքվում են՝ պատմելու որդուն նրա աստվածային ծագման մասին, երբ երեկույթին մասնակցելու է գալիս Հիսուսի բոյ ֆրենդը:

Նման սյուժեով կատակերգության պաշտպանությամբ է հանդես եկել Բրազիլիայի գերագույն դատարանը՝ «Հիսուսի առաջին գայթակղությունը» ֆիլմի ցուցադրության սահմանափակումը համարելով խոսքի ազատության խախտում: Այս մասին տեղեկացնում է euronews-ը:

Կինոնկարը պահանջում են արգելել կաթոլիկ կազմակերպությունները: Գեյ Հիսուսի մասին կատակերգության հակառակորդները հայտարարում են, որ այն վիրավորում է հավատացյալների զգացմունքները: Առցանց խնդրագիրը ֆիլմն արգելելու մասին հավաքել է ավելի քան 2 միլիոն ստորագրություն:

Բանը հասել է նույնիսկ ուժի կիրառման: Սուրբ Ծնունդի նախօրեին ֆիլմը նկարահանած ստուդիայի գրասենյակ են նետել պայթուցիկ խառնուրդով շշեր: «Սա հարձակում է խոսքի ազատության վրա»,- այսպես է մեկնաբանել հարձակումը Porta dos Fundos ստուդիայի համահիմնադիր Ժուաու Վիսենտին: Ստուդիայում ֆիլմի դեմ ծավալված արշավը համարում են այլատյացություն և պնդում են Աստծուն տարբեր կերպ տեսնելու և ներկայացնելու իրավունքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: