Հայերեն   English   Русский  

Երևանում աղջիկն ընկել է բարձրահարկից և մնացել լվացքի պարանից կախված. նրա կյանքը փրկել են


  
դիտումներ: 249

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Երևանի շենքերից մեկում 19–ամյա աղջիկն ընկել է 7–րդ հարկից և կախված մնացել 6–րդ հարկի լվացքի պարանից։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 10-ին, ժամը 17:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Քրիստինա-Անի Չ.-ն (ծնված 2000 թ.) գտնվում է 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարի վրա:

Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: