Հայերեն   English   Русский  

Երեւանում «ՎԱԶ-21124»-ը բախվել է КАМАЗ-ին ու վրաերթի ենթարկել 2 հավաքարար կանանց. Նրանցից մեկը տեղում մահացել է


  
դիտումներ: 346

Երեւանում, այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ,

27-ամյա Հարություն Հ.-ն իր վարած ВАЗ-21124 մակնիշի 35 RM 072 համարանաիշի ավտոմեքենայով բախվել է Երեւանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղ.-ի կողմից շահագործվող КАМАЗ 432535 մակնիշի 862 LՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին եւ Երեւանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին:

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության աշշատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, եւ սահմանազատել տարածքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երեւանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում, որպես հավաքարարներ, իսկ վարորդ Հարություն Հ.-ն աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: